Հորդառատ անձրևները հեղեղել են Պանաման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | նոյեմբերի 26, 2012 9:32

Պանաման հայտնվել է հորդառատ անձրևների իշխանության  տակ, որոնք արդեն մի քանի օր չեն դադարում: Ինչպես  հայտնել են սոցիալական զարգացման նախարարությունից,   Պանամայի հյուսիսում ու արևմուտքում տասնյակ տներ են հեղեղվել, մարդիկ մնացել են առանց ծածկի: Երկու  մարդ զոհվել է երկրի արևմուտքում` սողանքի հետևանքով: Տարերքը մեծ վնաս է պատճառել Կապիր,Չոչչեչա և Արրայան բնակավայրերին: Այստեղ ջրի տակ են անցել ոչ միայն բնակելի տներ, այլև մի քանի կամուրջներ ու ճանապարհներ:

Դիտվել է 957 անգամ:

Leave a Reply