Տոմսկում աշխարհի վերջին նախապատրաստվելու հավաքածուներ են վաճառում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2012 8:08

Տոմսկի հարսանեկան գործակալությունը սկսել է վաճառել հավաքածուներ  աշխարհի վերջին նախապատրաստվելու համար, որի մեջ ձկան պահածոներ, օղի, մոմ, լուցկի, պարան և օճառ կա:

Հնագույն հնդկացիների օրացույցի համաձայն, 2012-ի դեկտեմբերի 21-ին ավարտվում  է  Հինգերորդ արեգակի դարաշրջանը, որը սկսվել է մ.թ.ա. 3114 թվին: 2012-ի դեկտեմբերի 21-ով է ավարտվում մայաների օրացույցը, ինչը վատատեսների համար աշխարհի վերջ է նշանակում:

“Տարբեր աղբյուրներից լսում ենք, որ դեկտեմբերի 21-ն աշխարհի վերջին օրն է: Ես մտածեցի` իսկ ինչու հավաքածու չստեղծել: Մենք համացանցից տեղեկացանք, որ նման հավաքածուներ ունեն մեքսիկացիները: Մենք նրանցից ինչով ենք պակաս”,- աում է ընկերության տնօրենը:

“Այդ հավաքածուով մենք աշխարհի վերջը չենք քարոզում: Մենք պարզապես ցանկանում ենք, որ բոլորը դրան հումորով վերաբերվեն”,-նշել է նա:

Ի դեպ, գործակալությունից հայտնում են, որ հավաքածուները հաճախ գնում են կազմակերպություններ` որպես ամանորյա նվեր աշխատակիցներին:

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply