Մելաձեն հայտարարել է` “ՎԻԱ Գրան” դադարեցրել է գոյությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2012 7:45

Բազմամյա պատմություն ունեցող կանանց կոլեկտիվը,  որը մի քանի անգամ  փոխել է կազմը, դադարեցրել է գոյությունը:

Լուրը հաստատել է խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն:

““ՎԻԱ Գրան” այլևս չկա: Բանն այն է, որ ես այլևս խմբի գոյատևման պատճառ չեմ տեսնում: Կարելի է ասել` դա ինձն հոգնեցրել է ու ես որոշել եմ փակել նախագիծը մեկնընդմիշտ”,-ասել է նա:

1999-ին ստեղծված կազմը փոփոխվել է 16 անգամ: Խումբը թողարկել է 5 ալբոմ, նկարահանել 30 տեսահոլովակ: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում` “Ոսկե գրամաֆոնի”:

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply