Կատալոնիայի ընտրություններում հաղթել են ազգայնականները (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2012 7:12

Իսպանական Կատալոնիայում խորհրդարանական ընտրություններում հաղթել է ազգայնական «Միացում և միություն» խմբավորումը, սակայն միևնույն ժամանակ  քաղաքական ուժը պարտություն է կրել, քանի որ ընտրություններում չի կարողացել հավաքել ձայների բացարձակ մեծամասնությունը, որով հնարավորություն կունենար անկախության հանրաքվե անցկացնել:
Հանրաքվեի գաղափարի իրականացման համար հարկավոր 68 մանդատի փոխարեն «Միացում և միություն»-ը ստացել է 50 մանդատ (մինչդեռ նախկինում ունեին 62-ը):
Երկրորդ տեղում ձախ հանրապետականներն են 21 տեղով, դրանով իսկ կրկնապատկելով իրենց պատգամավորների թիվը:  Նրանց հաջորդում է Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը 14,4 %-ով կամ 20 տեղով, ապա Ժողովրդական կուսակցությունը 13%-ով կամ 19 տեղով:

Դիտորդները նշում են, որ ընտրություններն առանձնահատուկ էին մասնակցության ռեկորդային թվով` 69,4%:  Այդ օրը քվեարկելու իրավունք ուներ Կատալոնիայի 5,4 մլն բնակիչ:

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply