Ուկրաինացի “Բարբին” լուսանկարվել է ամերիկյան նորաձև ամսագրի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2012 6:40

Օդեսացի մոդելն առաջին անգամ լուսանկարվել է անգլալեզու ամսագրի համար:

Այսօր “կենդանի տիկնիկների “ շուրջ այնպիսի իրարանցում է, որ  նույնիսկ զարմանալի է, թե ինչպես են  իրենք` “տիկինիկները” գլուխ  հանում դրանից: Ճիշտ է, հոգեբանները կարծում են, որ հենց դրան էլ նրանք ձգտում են, սակայն հայտնի  է, որ երբեմն այդ ուշադրությունն անառողջ մի բանի է վերածվում:

Համացանցում հրեշտականմանների հասցեին քննադատություններ են տեղում, փողոցում` մատով ցույց տալիս, թիկունքում` բամբասում… Մի խոսքով, հեշտ կյանք չի: Սակայն դրանում երբեմն հաճելի պահեր են լինում:

Վերջերս ամերիկյան V ամսագիրը որպես մոդել հրավիրել է ուկրաինուհի Վալերիա Լուկյանովային: Ի դեպ, նույնիսկ ոչ բոլոր արհեստավարժ մոդելներն են արժանանում նման պատվի:

Նա հրատարակությանը հարցազրույց է տվել.”Շատերը կարծում են, որ իմ արտաքինը ֆոտոշոփի արդյունք է կամ էլ պլաստիկ վիրաբուժության: Դրանով նրանք  արդարացնում են իրենց անգործությունը, լավը դառնալու ցանկություն պարզապես չունենալը: Իմ մասին շատ տհաճ բաներ են ասում, լուսանկարներս` այլանդակում, որ ինձ ցավեցնեն: Սակայն ես դրա համար ապրումներ չեմ ունենում: Դա հաջողություն է, ու  ես ուրախ եմ, որ շրջապատողներն ինձ ընդունում են այլ աշխարհից: Կնշանակի` ես ինձ վրա շատ լավ եմ աշխատել”:

Դիտվել է 1352 անգամ:
Print Friendly

Leave a Reply