Չինաստանը պատրաստվում է 90 օրում աշխարհի ամենաբարձր շենքը կառուցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2012 6:17

Չինական Broad Sustainable Building ընկերությունը մտադիր է միանգամից շինարարական  մի քանի ռեկորդ սահմանել: Այն պլանավորում է երկնաքեր կառուցել, որը կթարմացնի աշխարհի ամենաբարձր շինությունների ցանկի առաջին հորիզոնականը:   Բացի այդ, պլանավորում է այն կառուցել ընդամենը 90 օրում: Շինարարությունը սկսվելու է նոյեմբերի վերջին ու ավարտվելու 2013-ի մարտին:

Sky City անունը ստացած կառույցը վեր կխոյանա Չանգշա քաղաքում: Նախագծի համաձայն, շինության բարձրությունը 838մ է լինելու, իսկ ընդհանուր հրապարակը` 220 հարկի զբաղեցրած տարածքը` 1 մլն քմ: Շինարարները մտադիր են օրական 5 հարկ կառուցել:

Երկնաքերն ինքնուրույն քաղաքային համակարգ կլինի, որի 83 %-ը` բնակելի, այն 17 4000 մարդ կարող է տեղավորել:

Տեղում կլինեն գրասենյակներ, դպրոց նախատեսված 4600 երեխայի համար, պոլիկլինիկա, որը մեկ հերթափոխի ժամանակ կարող է 1400 հիվանդ ընդունել: Մնացած տարածքը  կհատկացվի սրճարաններին, խանութներին:  Շենքը 104 գերարագ վերելակներով  կհագեցվի:

Ներկայիս ռեկորդակիրը  Դուբայի “Բուրջ Խալիֆն “ է, որի բարձրությունը 828 մ է:

Դիտվել է 1470 անգամ:
Print Friendly

Leave a Reply