«Համշեն. անցյալի և ներկայի խաչմերուկում» ֆիլմը արժանացել է Վեգների անվան մրցանակին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2012 18:56

Բնասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանի հեղինակած «Համշեն. անցյալի և ներկայի խաչմերուկում» վավերագրական ֆիլմը արժանացել է «Արփա» միջազգային կինոփառատոնի Արմին Թ. Վեգների անվան հեղինակավոր մրցանակին։ Այն ներկայացնում է ժամանակակից Թուրքիայի Ռիզեի և Արդվինի նահանգներում բնակվող համշենցիներին, որոնց նախնիները դեռևս 18-րդ դարում ենթարկվել են բռնի իսլամացման («թուրքացման»):
Տեղում կատարած նկարահանումների հիման վրա վեր է հանված համշենցիների այսօրվա մշակույթը՝ երգարվեստն ու պարը, սովորույթները, լեզվական վիճակը, կենցաղն ու զբաղմունքը, ինքնության հետ կապված նրանց ընկալումներն ու ժողովրդագրական պատկերը։
Ֆիլմը, որի սցենարի հեղինակը Լուսինե Սահակյանն է, իսկ
խմբագիրն և բարբառային տեքստերի թարգմանիչը՝ Սերգեյ Վարդանյանը, դեկտեմբերի 1-ին ցուցադրվելու է Հյուսիսային Ամերիկայում:
Ֆիլմի առաջին հաջողության կապակցությամբ Լուսինե Սահակյանը իր Facebook–յան էգում գրել է. «Սիրելի ընկերներ, ուզում եմ ուրախությունս ձեզ հետ կիսել: Ֆիլմը, որը տարիներ շարունակ պատրաստել եմ, «Արփա» միջազգային կինոփառատոնի Արմին Թ. Վեգների անվան գլխավոր մրցանակին արժանացավ: Համշենցի բոլոր իմ ընկերներին և բարեկամներին մեկ առ մեկ շնորհակալություն եմ հայտնում: Իմ աշխատանքում շատ մեծ է ձեր ներդրումը: Այս մրցանակը դրամական չէ, սակայն շատ արժեքավոր է: Ինձ համար մեծ պատիվ է Համշենի մշակույթը մինչև Հոլիվուդ տանելը»:

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply