Ռոզա Ծառուկյանը չի ցանկանում, որ իր որդին առաջադրվի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 26, 2012 1:16

Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, չի ցանկանում, որ իր որդին առաջադրվի նախագահի թեկնածու: Այդ մասին Ռոզա Ծառուկյանն ասել է երեկ` պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին` կցանկանա՞ր արդյոք, որ իր որդին առաջադրվի:

«Ո´չ: Եվ խնդրում եմ նման հարցերով ինձ մի ծանրաբեռնեք, քանի որ ես բուժման պրոցեսում եմ, արտերկրում եմ և հենց հիմա էլ բուժման պրոցեսում եմ»,- ասել է Ծառուկյանի մայրը:

ԲՀԿ նախագահի առաջադրվել-չառաջադրվելը առաջիկա նախագահական ընտրությունների գլխավոր ինտրիգն է:

slaq.am

Դիտվել է 798 անգամ:
Print Friendly

Leave a Reply