Կենտրոնական բանկը պայքարում է դոլարացաման դեմ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 17, 2010 8:41

Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 16-ի նիստում, փոփոխություն և լրացում  է կատարվել  «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգում:

Տնտեսության դոլարացման դեմ պայքարի շրջանակներում կատարված այս փոփոխությունների արդյունքում 2010 թ. ապրիլի 14-ից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորումն իրականացվելու է մասամբ ՀՀ դրամով: Մասնավորապես` արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը, որը կազմում է ներգրավված միջոցների 12 տոկոսը, այսուհետև 3%-ով իրականացվելու է ՀՀ դրամով, իսկ 9%-ը` արտարժույթով:

Դիտվել է 2288 անգամ:
Print Friendly

Leave a Reply