Զոհեր` Սալուտ գյուղում տեղի ունեցած ճտպ-ից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 25, 2012 14:11

Նոյեմբերի 24-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սալուտ գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, “ԳԱԶ 21” մակնիշի 45 ԼՕ 239 պետհամարանիշի (վարորդ` 1940 թ. ծնված Ստեփան Մարտիրոսյան) ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված “Մոսկվիչ” մակնիշի 03 ՍՕ 197 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդ 1948 թ. ծնված Ֆերդինանդ Մարտիրոսյանը և ավտոմեքենայի մոտ գտնվող 2009 թ. ծնված Ռաֆիկ Մինասյանը տեղում զոհվել են, իսկ 1959 թ. ծնված Ռայա Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշոցքի բժշկական կենտրոն, այնուհետև` Գյումրի քաղաքի ԲԿ: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply