Ադրբեջանական կողմը հաստատել է հայ փորձագետների վարկածը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 24, 2012 20:44

Այս տարվա սկզբից Ադրբեջանի՝ Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ շփման գծում արձանագրվել է ականների պայթյունի 15 դեպք: Ադրբեջանական APA գործակալության տվյալներով, 11 դեպքը կապված է զինվորականների, 4-ը՝ քաղաքացիական անձանց հետ:

Աղբյուրի համաձայն, 11 դեպքերում, որոնք հաստատվել են Ադրբեջանի ՊՆ-ի կողմից, տուժել է 11 զինվորական, որոնցից 3-ը մահացել է: Ականի վրա պայթել է 1 ենթասպա, 3 սպա, 7 զինվոր: Մահացել է 1 սպա եւ 2 զինվոր:

Միջադեպերի մեծ մասը տեղի է ունեցել Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի զորքերի շփման գծում: Ընդհանուր առմամբ, նախկին տարիների համեմատ ականների պայթյունների հետ կապված ողբերգական դեպքերի թիվն աճել է: Նախորդ տարի գրանցվել է այդպիսի 4 դեպք, որից տուժել է 3 զինվորական: «Դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել օպերատիվ հանձնարարություն կատարելու ժամանակ»,-նշում է աղբյուրը:

Այսպիսով Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է հայ զինվորական փորձագետների ենթադրությունն այն մասին, որ ականների վրա ադրբեջանցի զինվորականների պայթելը տապալված դիվերսիոն գործողությունների արդյունք են:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Դիտվել է 2036 անգամ:
Print Friendly

Leave a Reply