Մխիթարյանը` գոլի հեղինակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 24, 2012 20:09

Ֆուտբոլի Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնության  17-րդ տուրի Դոնեցկի «Շախտյոր»- Ուժգորոդի «Գովերլա» հանդիպումն ավարտվեց քիչ առաջ: Դոնեցկցիները սեփական խաղադաշտում վերելքով հանդես եկան և հաղթեցին 5։1 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ: Ուկրաինայի առաջնության ռմբարկու հայ ֆուտբոլիստը 17-րդ գնդակը խփեց մրցակիցների դարպասը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը «Գովերլայի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

«Շախտյորը»  48 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ուժգորոդցիները 11 միավորով նախավերջին՝ 15-րդ տեղում են։

Տեխնիկական արդյունքներ

«Շախտյոր» – «Գովերլա»՝ 5։1

Իլսինյո, 5, Վիլիան, 13, Հենրիխ Մխիթարյան, 17, Դուգլաս Կոստա, 62, Մարկո Դևիչ, 80 – Դամյեն Լե Տալեկ, 45

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply