Սիլվան կառաջադրի իր թեկնածությունը, թե չէ, կհրապարակենք առաջիկայում. գործարարի մամուլի քարտուղար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 24, 2012 19:51

Ըստ տարածված լուրերի, աղմկահարույց գործարար Սիլվա Համբարձումյանն իր թեկնածությունն է առաջադրելու առաջիկա նախագահական ընտրություններին:
Լուրը որքան էլ ուշագրավ էր, բայց հարկ էր ճշգրտել: Միքայել Ահարոնյանն ասում է, որ նման որոշումները չի կարելի ֆանտաստիկայի ժանրից անվանել:
– Այսօր գրեթե բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Սիլվա Համբարձումյանի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին լուրն էր: Ինձ շատ-շետերը զանգահարեցին, այս պահին կարող եմ միայն փաստել, որ առաջիկայում Սիլվա Համբարձումյանը մամուլի ասուլիս կհրավիրի և հնարավոր է ուշագրավ մանրամասներ հրապարակի,- ասում է կին գործարարի մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Վերջինս շեշտում է` այս պահի դրությամբ ավելացնելու բան չկա:

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply