Վազքի բարեգործական մրացաշար Վահագնի թաղամասում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 24, 2012 19:34

Այսօր Վահագնի թաղամասը չորրորդ տարին անընդմեջ Ամերիկյան գոհաբանական մաղթանքի օրվա առթիվ կազմակերպել էր բարեգործական մրցավազք բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են առողջ ապրելակերպը:
Ինչպես նշեցին միջոցառման մասնակիցները, միջոցառումն ունի երկու հիմնանպատակ, մեկը` առողջ ապրելակերպի խրախուսում «Վազել հանուն քո կյանքի» կարգախոսով, իսկ մյուս նպատակը բարեգործությունն է:
Միջոցառման արդյուքնում ստացված շահույթը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կտրամադրվի մանկատներին երեխաների կարիքները հոգալու համար: Նախորդ տարի նույն միջոցառման արդյունքում հավաքվել էր 770.000 դրամ, որով Գյումրու մանկատներից մեկի համար գնվեցին մահճակալներ և կահավորվեցին երեխաների ննջարանները:
Միջոցառման հյուրերի ցանկում էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան վարչության պետ Եղիշե Դավթյանը, բարերար Վահագն Հովնանյանը, Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպաններ տեր և տիկին ջոնաթան Ջեյմս Էյվսն ու Քեթրին Ջեյն Լիչը, ինչպես նաև այլ հյուրեր միջազգային կազմակերպություններից:
Մեզ հետ զրույցում ԱՄՆ-ի դեսպան ջոն Հեֆերն ասաց, որ նմանատիպ միջոցառումները շատ կարևոր են, քանի որ օգնում են օտարերկրյա համայնքին ավելի մոտենալ տեղի համայնքին, բացի դրանից որպես մարզումներ են ծառայում մեզ համար. «Ամենակարևորը, որ մենք մտերմանում ենք»:
Իսկ Սպորտի ր երիտասարդության նախարրության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության և քաղաքականության վարչության պետ Եղիշե Դավթյանն էլ «Անկախ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն առաջին անգամ է մասնակցում այս միջոցառմանը և շատ ուրախ է դրա համար, որ հնարավորություն է ստացել անձամբ որպես մասնակից-վազորդ հանդես գալու. «Հպարտ եմ այնքանով, որ ինքս էլ այսօր կարողանում եմ անձամբ մասնակցել միջոցառմանը, առողջ ապրելակերպն այսօր շատ կարևոր խնդիր է մեզանում, բացի այդ, ամենակարևորն այն է, որ սա բարեգործական միջոցառում է և ստացված որոշ եկամուտներ կուղղվեն մանկատների երեխաներին Նոր տարվա նվերներ գնելու համար»:
Եղիշե Դավթյանը, կարևորելով նմանատիպ միջոցառումների անցկացումը Հայաստանում, նշեց, սակայն, որ ցավոք հայ մասնակիցների թիվը քիչ է, ավելի շատ դեսպանատների օտարերկրացի աշխատակիցներն են մասնակցում իրենց ընտանիքներով, սակայն հու յ սհայտնեց, որ մյուս տարիներին ավելի մեծ կլինի թե’ ընդհանուր, թե’ հայ մասնակիցների քանակը:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում էին ամենատարբեր տարիքի ավելի քան 100 մարզիկներ տարբեր երկրներից` այդ թվում Հայաստանից:
Հաղթողների թվում կային նաև հայ մասնակիցներ:
Այսպես. 10 կմ վազքում հաղթեց Մանուել Անխել Ռոմեո Վակեռոն, Էլոդի Բիոեյը, իսկ 5 կմ վազքում առաջին մրցանակին արժանացան Նարեկ Սերոբյանն ու Աննա Քայլին:

Վահե Մակարյան

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply