Թուրքիայում դանակահարություն է եղել 1 լիրայի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 24, 2012 17:20

Թուրքիայի Քոնիայի շրջանում 17 տարեկան ուսանողը երեկ երեկոյան 20:00-ի շրջանում Սելչուկլու ավանի թաղամասերից մեկում իջել է տամվայից և դեպի տուն քայլել: Ճանապաևրհին նրան են մոտեցել երկու հոգի և մեկ լիրա ուզել: Մ. Բ. անունով երիտասարդը մերժել է նրանց պահանջը: Արդյունքում նրանց միջև վեճ է բռնկվել և հանցագործները, դանակահարելով երիտասարդին, փախուստի են դիմել:

Վիրավոր տղան արյունահոսելով մոտ 500 մետր քայելով կարողացել է ընկերոջից օգնություն խնդրել: «Doğan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ տուժածին տեղափոխել են շրջանային հիվանդանոց, որտեղ զննում անցնելուց հետո պարզ է դարձել, որ երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկել հանցագործների հայտնաբերման ուղղությամբ:

Դիտվել է 843 անգամ:
Print Friendly

Leave a Reply