Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին վերականգնվելու է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 24, 2012 17:17
Բյուզանդական ժամանակաշրջանից մնացած Սուրբ Սոֆիայի տաճարը այսօր էլ համարվում է Ստամբուլ այցելած զբոսաշրջիկների ամենասիրելի և հիացմունքի արժանի վայրը:
Այժմ շարունակվում են Մահմուդ 1-ի շատրվանի և գրադարանի վերականգնողական աշխատանքները: Դրանց են գումարվել նաև Սուրբ Սոֆիայի թանգարանի հյուսիսային և ներքին մասի զարդարանքների և մարմարների վերականգնումը:
«Anadolu» գործակալությունը գրում է, որ աշխատանքները, որոնց համար 12 միլիոն թուրքական լիրա է ծախսվելու, երկարացնելու են ինչպես Սուրբ Սոֆիայի ստեղծման ժամանակից գոյություն ունեցող կառույցների, այնպես էլ օսմանյան դարաշրջանում ավելացված ճարտարապետական միավորների կյանքը:
Դիտվել է 1138 անգամ:





Facebook
Tweet This