Ադրբեջանցիները շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել են 200 անգամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 24, 2012 14:37

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին  հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ  850 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական դիրքերի պաշտպանություն:

Դիտվել է 1704 անգամ:
Print Friendly

Leave a Reply