Պարզվել է, որ Թուրքիայի 8-րդ նախագահին թունավորել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 24, 2012 13:13

 Անկարայի  դատախազությունը հայտնել է, որ Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ  Օզալի արտաշիրիմումից հետո նրա մարմնի ուսումնասիրման և մահվան իրական պատճառի հայտնաբերման շուրջ դատական փորձաքննության ինստիտուտի աշխատանքները  ավարտական փուլում են գտնվում:

Ինչպես հաղորդում է թուրքական «Zaman»-ը`հայտնի է դարձել, որ Օզալի թունավորման մասին լուրերը այնուամենայնիվ ճիշտ են, քանի որ նրա դիակի ուսումնասիրման արդյունքում 4 տարբեր թույն է հայտնաբերվել, որոնք դրսից են բերվել: Հայտնաբերված թույների թվում է 1980 թ. Թուրքիայում արգելված շատ ուժեղ մի նյութ` ԴԴՏ (դիքլոր դիֆենիլ տրիքլորետան) տեսակի թույն, որը կիրառվում  է միջատների դեմ: Այդ թույնը հանգեցրել է Օզալի լյարդի քայքայմանը: Հայտնաբերված թույներից են նաև քադմիումը, որը քաղցկեղածին է համարվում, ամերիկիում և պոլոնիում ռադիոակտիվ նյութերը: Այս տարրերն էլ բերել են Օզալի օրգանիզմի թուլացմանը, իսկ հակամիջատային թույնն էլ`վայրկյանական մահվան:

Հիշեցնենք, որ Թուրգութ Օզալի արտաշիրիմման գործընթացն իրականացվել էր հոկտեմբերի 2-ին: Թուրքիայի դատախազությունը դեռևս սեպտեմբերի 17-ին է սկսել պատրաստվել Օզալի արտաշիրիմմանը՝ չնայած Օզալի ընտանիքը դեմ է արտահայտվել դրան: Շուտով կհրապարակվեն վերջնական արդյունքները:

 

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply