Ռուսաստանը անհանգստանալու պատճառ չունի. Ահմեդ Դավութօղլու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 24, 2012 13:08

 Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ընդունել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիայի նախագահ Ահմեդ Մուազա ալ Հաթիբին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Բանակցություններից հետո կողմերը համատեղ մամլո ասուլիսով են հանդես եկել:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը` Դավութօղլուն, պատասխանելով թուրք-սիրիական սահմանին «Patriot» հրթիռային համակարգի տեղակայման վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ այդ գործողությունները միմիայն պաշտպանական բնույթ են կրում, այդ պատճառով էլ ոչ Ռուսաստանը և ոչ էլ որևէ այլ երկիր անհանգստանալու պատճառ չունեն:

Նախարարը, նշելով, որ Թուրքիան Սիրիայի հետ ունի ընդհանուր 910 կմ երկարությամբ սահման, որտեղ մարտեր են ընթանում, ասել է, որ Անկարան երկրի անվտանգության համար ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը:

Հիշեցնենք, որ մինչ այդ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հասկանում է Թուրքիայի ձգտնումը ապահովելու իր սահմանների անվտանգությունը, սակայն չի ցանկանա, որպեսզի նման քայլերը սիրիական կոնֆլիկտի սրման պատճառ հանդիսանան: Նա նշել է նաև, որ հարցի առնչությամբ զրուցելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:

 

Դիտվել է 754 անգամ:
Print Friendly

Leave a Reply