Ոստիկանները հայտնաբերեցին նաև թմրամիջոցը իրացնողին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 24, 2012 12:54

Նոյեմբերի 23-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության  Արտաշատ բաժնի ծառայողները, թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով Այգեստան գյուղից բերման են ենթարկել 1946 թ. ծնված Գուրգեն Ե.-ին:

 Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթի 1 փաթեթ` դեղնականաչավուն կանեփանման յուրահատուկ հոտով զանգվածով: Գուրգեն Ե.-ն հայտարարել է, որ թմրամիջոցն իրենն է և այն 7.000 դրամով ձեռք է բերել «Բթո» մականունով ոմն Վարդանից:
 Ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումներով պարզվել է, որ «Բթո» մականունով ոմն Վարդանը Այգեստան գյուղի բնակիչ, 1972 թ. ծնված Վարդան Վ.-ն է, որը նույն օրը, ժամը 22.35-ին, բերման է ենթարկվել բաժին: Նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է 2 փաթեթ՝ կանեփի յուրահատուկ հոտով դեղնականաչավուն չորացված զանգվածով:
 Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
 Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Դիտվել է 673 անգամ:
Print Friendly

Leave a Reply