Իրանի քաղաքացու վարած մեքենան վթարի է ենթարկվել Երևան-Երասխ ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 24, 2012 12:50
Նոյեմբերի 23-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Յադլլա Շ.-ի վարած «Պեժո-5» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 60-րդ կմ-ին, Երասխ գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել ճանապարհի աջ եզրաքարին, ինչի հետևանքով ուղևորներ, Իրանի երկու քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ քաղաքի հիվանդանոց:
  Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 710 անգամ:
Print Friendly

Leave a Reply