Գողությունը ձախողվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 24, 2012 12:45
Նոյեմբերի 23-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Գյումրիի բնակիչ, 1963 թ. ծնված Նորիկ Վ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի ավտոկայանում, Արտաշատ-Նորաշեն ավտոբուսի սրահում, մի ուղևորուհու պայուսակից փորձել է գողանալ դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Գողոնն առգրավված է:
Նորիկ Վ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply