Կիմ Չեն Ինին փառաբանող կես կմ-անոց գրություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 24, 2012 12:32

ԿԺԴՀ-ի լեռներում հայտնվել է երկրի առաջնորդող Կիմ Չեն Ինին փառաբանող 560 մետրանոց գրություն: Այն փորագրվել է Ռյանգանի ժայռերին, Չինաստանի հետ սահմանից ոչ հեռու: Գրությունը նկատել են հարավկորեացի փորձագետները` Google Earth-ի լուսանկարներում: Դրա հայտնվելու ժամանակն անհայտ է:

“Կեցցե մեր ընկեր Կիմ Չեն Ինը, մեր շողացող արևը” գրության յուրաքանչյուր տառը 15-20 մ է (5-7 հարկանի տան չափսի):

Վերջերս Հյուսիսային Կորեայում հայտնվեցին  Կիմ Չեն Ինի պատկերով փոտային նամականիշներ ու կրծքանշաններ ու հրատարակվեց առաջին գիրքը նրա գործունեության մասին: Ենթադրվում է, որ այդ շարքը շատ շուտով կհամալրվի:

Մեկ տարի դեռևս չկա ինչ Կիմ Չեն Ինը ԿԺԴՀ-ի ղեկավար է դարձել:

ԿԺԴՀ-ի լեռներում հայտնվել է երկրի առաջնորդող Կիմ Չեն Ինին փառաբանող 560 մետրանոց գրություն:

Դիտվել է 1333 անգամ:
Print Friendly

Leave a Reply