Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում մեքենաներ են բախվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 24, 2012 12:36
Նոյեմբերի 23-ին, ժամը 23.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21010» և անհայտ վարորդի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «Մերսեդես»-ը բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21010»-ի չորս ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
 Ձեռնարկվում են միջոցառումներ «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 793 անգամ:
Print Friendly

Leave a Reply