Արծվիկ Մինասյան. ««Հայռուսգազարդը» պիտի իր ծախսերը հոգա սեփական եկամուտների հաշվին»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 16, 2010 19:58

Արծվիկ ՄինասյանՀՅԴ-ն աշխատանքային խումբ է ստեղծել` գազի գնի բարձրացման հիմնավորված լինելը ստուգելու համար: Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ գնի բարձրացումը հանգեցրել է սոցիալական լարվածության: «Այսօր հարցեր են ծագում, որոնք անհապաղ պատասխան են պահանջում, ինչո՞ւ է Հայաստանը գազ գնում 180 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի համար, խոշոր սպառողներին վաճառում 243 դոլարով, իսկ քաղաքացիներին՝ 342 դոլարով: Օրինակ, Մոլդովան գազը գնում է 263 դոլարով, բայց վաճառում՝ 320-ով»,- ասաց պատգամավորը:

Արծվիկ Մինասյանը հարց տվեց՝ աշխատո՞ւմ է արդյոք Կողբի գազաչափիչ կայանը, որը պետք է չափի հանրապետություն մտած գազի ծավալը: Նա նաեւ կասկած հայտնեց սպառողների գազահաշվիչների հավաստիության մեջ: «Երբեւէ իշխանությունները հարց տվե՞լ են, թե ինչպես պետք է գազի համար վճարեն մարդիկ, ում աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանում գազի գնի աճին զուգընթաց: Ի վերջո, «Հայռուսգազարդը» պիտի իր ծախսերը հոգա ոչ թե բնակչության, այլ՝ սեփական եկամուտների հաշվին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Դիտվել է 1347 անգամ:
Print Friendly

Leave a Reply