2030-ին Շվեյցարիան կդառնա ամենաբարեկեցիկ երկիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 24, 2012 12:16

Բրիտանական The Economist Group  ընկերությունը հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնք 2030-ին կարող են իրենց քաղաքացիներին բարեկեցիկ կյանք ապահովել:Վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում Շվեյցարիան է: Երկրորդ տեղում` Ավստրալիան: Եռյակն ամփոփում է Նորվեգիան:

Այս ցուցակում են հայտնվել նաև Շվեդիան, Դանիան ու Նիդեռլանդները:

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան ցուցակի երկրորդ ու երրորդ տասնյակում են, իսկ ԱՄՆ-ը` 16-րդ տեղում է:

Ցուցակը կազմողները համեմատել են  “որքանով են երջանիկ տարբեր երկրների բնակիչներն այդ երկրում ստեղծված կյանքի պայմաններով”սոցիոլոգիական հարցման արդյունքները: Տվյալ դեպքում, դիտարկվել են այնպիսի օբյեկտիվ տվյաներ, ինչպիսիք են` առողջապահությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը, ինչպես նաև` բնակչության վստահությունը հասարակական ինստիտուտներին:

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply