Սաուդյան Արաբիայում կանանց հետևելու էլեկտրոնային համակարգ է ներդրվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 24, 2012 10:36

Սաուդյան Արաբիայում ներդրվել է մի համակարգ, որը հնարավորություն է տալիս հետևելու կանանց` նախանշած հատվածներն անցնելու  ժամանակ:

Կանանց խնամակալները (սովորաբար`  նրանց հայրերը կամ էլ եղբայրները) այժմ իրենց հեռախոսներով SMS-ներ են ստանում, ասենք, երբ նրանց հարազատները հեռանում են երկրից: Ընդ որում, այդ հաղորդագրությունները նրան ստանում են նույնիսկ այն ժամանակ, եթե նրանք  միասին են հեռանում:

Ինչպես տեղեկացնում է Al Arabiya-ն նման միջոցների են դիմել երկրի իշխանություններն այն բանից հետո, երբ Սաուդյան կանանցից մեկն ընտանեկան տարաձայնությունների հետևանքով փախավ Շվեդիա: Նա իր հորից թույլտվություն չէր ստացել, իսկ Սաուդյան Արաբիայում գործող օրենքների համաձայն, կինը չի կարող ուղևորություն կատարել առանց իր խնամակալի գրավոր թույլտվության: Իսկ տղամարդկանցից մեկը, որը օգնել էր նրան փախչելու, ձերբակալված է:

Նոր էլեկտրոնային համակարգի մասին լուրը տարածել է սաուդյան ակտիվիստ Մանալ ալ-Շարիֆը, որը հայտնի է դարձել կանանց` մեքենա վարելու  իրավունքի համար պայքարով: 2011-ին նա ավտոմեքենայով շրջել է քաղաքում ու դրա տեսագրությունը տեղադրել YouTube-ում, ինչի համար  9 օրով ձերբակալվել:

Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքները խիստ սահմանափակ են, այդ երկրում գործող շարիաթի նորմերի համաձայն:

Դիտվել է 1416 անգամ:
Print Friendly

Leave a Reply