Եգիպտոսի նախագահ Մուրսիի հակառակորդները Թահրիր հրապարակում անժամկետ բողոքի ակցիա են հայտարարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 24, 2012 10:08

Եգիպտոսի  լիբերալ-դեմոկրատական ուժերը նախագահ Մուրսիի  ընդունած սահմանադրական նոր հռչակագրի դեմ անժամկետ բողոքի ակցիայի են դուրս ելել: Հինգշաբթի երեկոյան, նախագահը հրապարակել է  նոր սահմանադրական դեկլարացիան, որի համաձայն պետության ղեկավարին բացառիկ օրենսդիր իրավասություններ է տրվում, իսկ դատական օրգանները զրկվում են  խորհրդատու խորհուրդն (խորհրդարանի վերին պալատ) ու սահմանադրական հանձնաժողովը վերահսկելու գործառույթից, որը մշակում է Եգիպտոսի նոր հիմնական օրենքը:

Գործող նախագահի հակառակորդները մեղադրել են նրան իշխանությունը յուրացնելու փորձ կատարելու մեջ: Իսկ Մուրսիի ադմինիստրացիայի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ հայտարարված փոփոխությունները համաձայնեցված են  երկրի բոլոր քաղաքական ուժերի հետ:

Ուրբաթ օրը երկրի շատ քաղաքներում զանգվածային ակցիաներ էին այդ  որոշման դեմ: Որոշ քաղաքներում ցույցերն վերածվել են իրավապահների ու ցուցարարների բախման:

Մուրսիի որոշումը քննադատել են նաև մի քանի երկրներ: Օրինակ ԱՄՆ-ի պետդեպարտամենտում հայտարարել են, որ  նոր հրահանգները “մտահոգություն են առաջացնում” ու հիշեցրել են, որ 2011-ի եգիպտական հեղափոխության ձեռքբերումներից մեկն այն էր, որ “կար երաշխիք, որ իշխանությունը չի կենտրոնացվի մեկ մարդու ձեռքում”:

Դիտվել է 1397 անգամ:
Print Friendly

Leave a Reply