Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարների

Պաշտոնական, Օրվա լուր | | November 23, 2012 20:14

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. նոյեմբերի 20-24-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» մեդիաֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարների:

Հանրապետության ղեկավարը ողջունել է հանդիպման մասնակիցներին և հույս հայտնել, որ մեր երկրում գտնվելու այս մի քանի օրերին նրանք հասցրել են որոշ չափով ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, մեր երկրի ձեռքբերումներին, առկա խնդիրներին և պետության առջև ծառացած մարտահրավերներին:

Սերժ Սարգսյանը հյուրերի հետ խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանի մարտահրավերների, դինամիկ զարգացող հայ-ռուսական հարաբերությունների, մեր երկրի տնտեսության և ներդրումային միջավայրի մասին, ինչպես նաև պատասխանել ռուսաստանյան լրատվամիջոցների ղեկավարներին հետաքրքրող հարցերին:

Դիտվել է 1478 անգամ:
Print Friendly

Leave a Reply