Կիևի կենտրոնում այրել են Անի Լորակի ամուսնու ռեստորանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2012 18:17

Անցած գիշեր Կիևի կենտրոնում հրշեջները հրդեհով բռնկված Aura շքեղ ռեստորանն են շիջել որը տեղի երիտասարդության շրջանում մասսայականություն է վայելում:

Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով,  այն ամենաթանկ շինություններից էր Կիևում ու պատկանում էր երգչուհի Անի Լորակի ամուսնուն:

Թուրք Մուրատ Նալչաջիօղլին, որը 2009-ին հայտնի երգչուհու ամուսինն էր դարձել, պլանավորում էր ռեստորանը վերանվանել Mangal Restaurant-Lounge Kiev :

Կատարվածի պատճառը միտումնավոր դիտավորությունն է: Անհայտ անձինք դիմակներով գիշերը ներխուժել են ռեստորան, զենքի սպառնալիքով մարդկանց ստիպել հատակին պառկել, դրանից հետո  բենզին են շաղ տվել ու հրդեհել: Շենքից միայն այրված ծածկույթներն են մնացել:

Ինքը` ռեստորանատերը, որն  անձամբ էր զբաղվել դրա դիզայնով, հրաժարվել է մեկնաբանություններից:

Հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել: Դատախազությունը հետաքննություն է սկսել:

Դիտվել է 1530 անգամ:
Print Friendly

Leave a Reply