Ջերմոցների ջեռուցման խնայող տարբերակ “Innovative Greenhouse” թիմի կողմից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 23, 2012 17:55

“Innovative Greenhouse” թիմը, որն առաջարկում է Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նորարարական ծրագրեր, հաղթել է “Smart Solutions of Smart Countries” մրցույթում, ինչի շնորհիվ ստացել է հնարավորություն մասնակցելու միջազգային “DigiTec Business forum 2012” միջազգային ցուցահանդեսին և “2012 Startup Bootcamp” կոնֆերանսին:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին “Innovative Greenhouse” ընկերության անդամները`տնօրեն Գոռ Ռուստամյանի գլխավորությամբ:
“Innovative Greenhouse” թիմը մրցանակակիր է դարձլ նաև Armenian Startup Cup մրցույթում:
“Innovative Greenhouse” -ը վերջերս Վարշավայում կայացած “Exchange for Experians” միջազգային կոնֆերանս-մրցույթին գրավել է նաև առաջին մրցանակը, ինչպես նաև հաղթող է ճանաչվել օրերս Թբիլիսիում կայացած GITI-2012 հինգերորդ ամենամյա ինֆոյում, իսկ Տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը հաղթող է ճանաչվել տարվա լավագույն B2B լուծում անվանակարգում:
Ընկերության տնօրեն Գոռի Ռուստամյանի խոսքով, իրենց առաջարկած նորարարության գաղափարը հետևայլն է. “Գազալցակայաններում գործում են հսկայական կոմպրեսորներ, որոնք գազը սառեցնելու և գազաբալոնների մեջ բարձր ճնշման տակ մղելու ընթացքում տաքանում են, և դրանց համար հովացում է կատարվում, որպեսզի շարունակվի կոմպրեսորի բնականոն աշխատանքը, ու այդ արդեն ելքային տաք էներգիան ոչ մեկի կողմից որևէ կիրառություն չի ստանում: Մենք առաջարկում ենք այդ տաք էներգիան օգտագործել ջերմոցի ջեռուցման համակարգում` նվազեցնելով ջերմոցի ջեռուցման ծախսերի 50-60 տոկոսը”:
Իսկ թե ինչպես են պատրաստվում տղաներն իրենց գաղափարները կյանքի կոչել, Գոռ Ռուստամյանն ասաց, որ հարկավոր է այն գազալցակայանները, որոնք իրենց շրջակայքում ունեն ազատ տարածք, այդտեղ կառուցել ջերմոցներ` գազալցակայաններից 50-100 մ թույլատրելի հեռավորության վրա, և իրենց իսկ նշած այդ չօգտագործվող էներգիան փոխանցել ջերմոցներին: Դա, ըստ Գոռի, ձեռնտու կլինի ջերմոցային բիզնեսով զբաղվոների համար, սակայն իրենք առայժմ բանակցություններ են վարում նախ և առաջ որոշ գազալցակայանների տերերի հետ, որպեսզի կարողանան նախնական փորձարկուներն անցկացնեն այդտեղ:
Ըստ տղաների նշած տվյալների` այս նորարաության շնորհիվ ջերմոցների ջեռուցման վրա հնարավոր է խնայել տարեկան մոտ 10.000 դոլար գումար:

Դիտվել է 1828 անգամ:
Print Friendly

Leave a Reply