BBC նոր տնօրեն ունի` 16-րդը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2012 17:04

Թոնի Հոլը, որը BBC-ում  աշխատել է 28 տարի,  2013-ի մարտին   կդառնա ընկերության գլխավոր տնօրենը:

“Թոնի Հոլը հենց այն մարդն է, որը մեզ անհրաժեշտ է: Ես շատ ուրախ եմ, որ նա ստանձնեց այդ դերը: Իմ կողմից ուզում եմ բոլորին վստահեցնել, որ խորհուրդը Հոլին ցանկացած տեսակի օգնություն ու աջակցություն կցուցաբերի BBC-ն  բարեփոխելու համար”,-ասել է լորդ Պատենան:

Թոնի Հոլը գլխավորել է կորպորացիայի լուրերի բաժինը 1996-2001-ն: 2001-ի ապրիլից նա դարձել է  Քովենթ Գարդենի Թագավորական օպերային թատրոնի գործադիր տնօրենը:

Հոլլը կդառնա ընկերության թվով 16-րդ գլխավոր տնօրենը և ամսական 60 հազար դոլար կստանա:

Դիտվել է 1275 անգամ:
Print Friendly

Leave a Reply