Հրապարակվել է Քենեդիի “երկրորդ” սպանության տեսահոլովակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2012 16:58

Նոյեմբերի 22-ին  լրանում է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության 49 տարելիցը, որի մահը  XX  դարի կարևորագույն քաղաքական ողբերգություններից մեկն էր:   Այդ գործում մինչ այժմ կան շատ առեղծվածներ: Կարող է պատահել դրանցից շատերը կարող է բացահայտել տեսագրությունը, որը ամբողջովին կրկնում է այդ սարսափելի օրվա դեպքերը, հաղորդում է Big Country-ը:

Քննչական փորձաքննության տեսահոլովակը, որը կատարվել է Ջոն Քենեդիի սպանության հաջորդ օրը, պատահաբար հայտնաբերվել է Տեխասից մի ամուսնական զույգի տանը, որով հաջողվել է նկրահանել քննիչների աշխատանքը: 1963թ. նոյեմբերի վերջին Ջեն   ու Բոբբի Լեմոնս զույգը արձակուրդը անց էին կացնում Դալասում և զբոսնում էին առասպելական դարձած Էլմ-ստրիտ փողոցում, որտեղ տեղի էր ունեցել ողբերգությունը:

Նրանց ուշադրությունը գրավել էր փողոցում տիրող իրարանցումը: Մոտենալով, զույգը ականատես էր եղել Քննչական փորձաքննությանը`րոպե առ րոպե կրկնելով նոյեմբերի 22-ի արյունալի դեպքը: Նկարելով այդ ամենը փոքրիկ կամերայով, Լեմոնսները վերադարձել են տուն և մոռացել այդ տեսանյութը համարյա կես դար: Այդ տեսագրությունը փնտրել նրանց խնդրել է տեղացի մի աշակերտուհի, որը պատրաստում է Քենեդիի սպանությանը նվիրված մի նախագիծ:

Հին ութմիլիմետրանոց ժապավենը պահվել էր խոհանոցի արկղներից մեկում: Տեսանյութը ,աշակերտուհու դիտելուց հետո, հանձնել են Դալասում Քենեդիի հիշատակի  թանգարան:

 

Դիտվել է 1597 անգամ:
Print Friendly

Leave a Reply