Այս տարի գյուղտնտեսությունների հետ կնքվել է 6900 պայմանագիր. փոխնախարար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 23, 2012 17:06

Գարնան գյուղատնտեսական տարին սկսելուց առաջ գյուղնախարարությունը իրականացրել է մոնիտորինգ վերամշակող կազմակերպությունների կողմից մթերման ենթակա գյուղմթերքների պահանջարկի վերաբերյալ: Առաջին անգամ այդ տեղեկատվությունը 2012 թվականին տրամադրվեց գյուղացիական տնտեսություններին:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը` նշելով, որ իրենք մշակել են նաև պայմանագրերի օրինակելի ձևեր, որոնք տրամադրվել են թե’ գյուղացիական տնտեսություններին, թե’ վերամշակող ընկերություններին:

Վերջինս հայտնեց, որ այս տարի գյուղացիական տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների միջև կնքվել է շուրջ 6900 պայմանագիր, որից 1000-ը բանջարեղենի մասով:

“Մեր վերամշակող ընկերությունները տեղակայված են հիմնականում Արմավիրի և Արարատի մարզերում, և պարբերաբար կատարվել են այցելություններ այդ մարզեր գյուղնախարարի և փոխնախարարի  կողմից` հետևելու վերամշակող ընկերությունների` պայմանագրերի կնքաման գործընթացին և խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով”,- ասաց Մակարյանը:

Ըստ Ռոբերտ Մակարյանի ներկայացրած տվյալների` գյուղացիներին տրվել է 196 մլն դրամի կանխավճար, 217 մլն դրամի բուժանյութեր և այլ աջակցություն:
Փոխնախարարի խոսքով, մթերման շրջանում որոշ ընկերություններ, որոնք պարտավորվել էին մթերումներ իրականացնել, հրաժարվել են Արենի տեսակի խաղող մթերելուց: Իսկ թե որ ընկերություններյն են հատկապես հրաժարվել, Մակարյանն ասաց. “Օրինակ` հրաժարվել են «Բորոդինոն», էջմիածնի պահածոների գործարանը, Վայոց ձորի մարզի գինու գործարանները”:

“Ընկերությունները հիմնավորել են, թե վերոնշյալ մթերող կազմակերպությունները խնդիրներ ունեն շրջանառու միջոցների, ինչպես նաև արտահանման հետ: Սակայն այդ խնդիրը լուծվել է, բանակցությունների արդյունքում նախատեսված մթերումներն իրականացվել են: Մթերման ողջ ընթացքում աշխատել է օպերատիվ շտաբը”,-հավելեց բանախոսը:

Մակարյանը հայտնեց նաև, որ այս տարի մթերվել է 215 հազար տոննա պտուղ բանջարեղեն` նախորդ տարվա 194 հազար տոննայի փոխարեն. “Մասնավորապես, խաղողի մասով նշեմ, որ մթերվել է 157 հազար տոննա խաղող` նախորդ տարվա 129 հազար տոննայի դիմաց: Խաղողի մթերման միջին գինն այս տարի կազմեց 142.1 դրամ 1 կգ-ի համար, նախորդ տարվա 132 դրամի փոխարեն”:

Վահե Մակարյան

Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply