Եվրոպայում ծնողները քաղցած են մնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2012 16:32

Բրիտանիայի սոցիոլոգները հայտարարել են, որ Մշուշոտ Ալբիոնում ճգնաժամն ընտանքիներին հանգեցրել է այն վիճակին, որ այսօր արդեն յուրաքանչյուր տասներորդ ընտանիքում ծնողները զրկում են իրենց կանոնավոր սնվելուց, որպեսզի երեխաները քաղցած չմնան:

Ծնողների 9%-ը խոստովանել է, որ երբեմն ստիպված են հրաժարվել սննդից ու հույսը դնել բարեկամների, ընկերների կամ էլ բարեգործական կազմակերպությունների վրա, որպեսզի կերակրեն իրենց երեխաներին: Ոմանք տնտեսում են սննդի վրա, որպեսզի հնարավորություն ունենան կոմունալ վարձերը տալու:

Նման միտումն առաջին հերթին կապված է այն բանի հետ, որ տնտեսական գլոբալ ճգնաժամն իր ետևից կտրուկ մեծացրել է   ապրուստի նվազագույն չափը, որը սակայն չի ուղեկցվել աշխատավարձերի բարձրացմամբ:

Դիտվել է 1371 անգամ:
Print Friendly

Leave a Reply