Հայաստանում կանցկացվի ՆԱՏՕ-ի ուսումնավարժանք

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 16, 2010 16:25

Մարտի 16-18-ը Երևանում կանցկացվի Հայաստան-ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպվելիք «Արմենիա 2010» վարժանքի գլխավոր պլանավորման կոնֆերանսը:

Պաշտոնական բացումը տեղի կունենա վաղը «Արմենիա Մարիոթ» հյուրանում, որտեղ միաժամանակ կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպության աղետներին արձագանքման համակարգման Եվրաատլանտյան կենտրոնի միջեւ` «Արմենիա 2010» համատեղ վարժանքի անցկացման վերաբերյալ:

Մրջոցառման նպատակը սեպտեմբերի 11-17-ին Կոտայքի մարզում անցկացվելիք «Արմենիա 2010» արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման միջազգային դաշտային վարժանքի կազմակերպչական հարցերի վերջնական հստակեցումն է:

Կոնֆերանսին ներկա կգտնվեն միջազգային 7 կազմակերպությունների և արտասահմանյան 20 երկրների ներկայացուցիչներ:

Դիտվել է 2303 անգամ:
Print Friendly

Leave a Reply