Իրանական կայք. Ադրբեջանը «քար է գցում» Իրանի՝ Արաքսից դեպի Ուրմիա լիճ ջուր տեղափոխելու նախագծի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2012 16:11

Ադրբեջանը «քար է գցում» Իրանի՝ Արաքսից դեպի Ուրմիա լիճ ջուր տեղափոխելու նախագծի վրա:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարար Հուսեյն Բագիրովը, անդրադառնալով Իրանի՝ Արաքսից դեպի Ուրմիա լիճ ջուր տեղափոխելու նախագծին` մասնավորապես նշել է. «Այդ ծրագիրը պետք է իրականացվի երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրերի շրջանակներում: Եթե Իրանը ցանկանում է Արաքսից ջուր վերցնել, ապա պետք է այդ հարցը համաձայնեցնի Ադրբեջանի հետ»:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ օրերս Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների փոխնախարարը ևս անդրադառնալով այդ խնդրին, նշել էր, որ Արաքսից ջուր տեղափոխելու հարցում Իրանի և Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք չի բերվել:
Հիշեցնենք, որ օրերս ԻԻՀ Արևմտյան Ազարբայջանի (Արևմտյան Ատրպատական նահանգի նահանգապետ Վահիդ Ջալալզադեն, անդրադառնալով ազարիների կողմից Ուրմիա լճի չորացման հարցը շահարկելու փաստին, մասնավորապես նշել էր. «Ադրբեջանի բնակչության մի հատված վերջին տարիներին Ուրմիա լճի չորացման առնչությամբ իր բողոքն է հայտնել, սակայն այժմ, երբ որ լճի փրկության համար պետք է Արաքս գետից ջուր վերցնել, Ադրբեջանի Հանրապետությունը ընդդիմանում է այդ նախագծին: Արաքս գետից դեպի Ուրմիա լիճ ջուր բաց թողնելու ծրագրի առնչությամբ Ադրբեջանի ունեցած բացասական դիրքորոշումը լճի փրկության ծրագրի իրականացման հիմնական խոչընդոտներից է հանդիսանում»:

Դիտվել է 963 անգամ:
Print Friendly

Leave a Reply