Մշակույթի նախարարությունը տեղյակ չի՞ եղել կեղծումների մասին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 23, 2012 16:11

Ցավալի փաստ է, որ մեր օրերում մեր պատմական հուշարձանների անվանումները կեղծվում են և ներկայացվում են այլ լույսի տակ: Խոսելով “Հայկական պատմամշակութային բազմաթիվ հուշարձանների տեղեկատու վահանակներում հայկական հուշարձանները կամ տեղանունները նշված են թուրքական անվանումներով” թեմայի շուրջ` այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի  դեկան Էդիկ Մինասյանը:

Մինասյանը որպես նմանատիպ դեպքեր նշեց Քարահունջի օրինակը, որ թուրքական անվանմամբ է ներկայացված, ինչպես նաև նշեց Սայաթ-Նովայի անվան հետ կապված խեղաթյուրումներ, ըստ որի հայ մեծանուն աշուղը իբրև թե  ադրբեջանական (կողքը` Աղվանքի) թագավորությունում դիվանագետ է աշխատել:

Այս հարցի շուրջ, սակայն, քննարկումներ են եղել տարբեր ճարտարապետների, հուշարձանների պահպանության մասնագետների, ինչպես նաև մշակույթի նախարարության ներկայացուցիչնների հետ, որոնց արդյունքում հանվել են այդ ապատեղեկատվություն պարունակող գրությունները տեղեկատվական վահանակներից:

“Հասկանալի է, որ ադրբեջանական պետությունը կաշխատի ամեն գնով կեղծել մեր պատմությունը, մեծ քանակությամբ հակահայկական գրականությամբ արդեն հեղեղել են ամբողջ Մոսկվան ու Սանկտ-պետերբուրգը, ճիշտ է, այս առումով մենք էլ ենք որոշակի աշխատանքներ տանում, սակայն բավարար չէ”,-  նշեց Մինասյանը:

Բանախոսը ուրախությամբ հայտնեց, որ նախարարությունը խոստացել է` այլևս նման բաներ չեն լինի և խիստ հսկողություն կիրականացնի այդ ուղղությամբ, կհանձնարարվի մասնագեներին, որ գան ուսումնասիրեն, նոր ճիշտ տեղեկատվությամբ ու լեզվով փակցվեն այդ ցուցատախտակները:

Իսկ թե ով է թույլ տվել, որ նման բան տեղի ունենա, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի խոսքով`  ինչ-որ մեկը, անշուշտ, կա այս ամենի հետևում և դա հատուկ ծրագիր է, կան որոշակի կազմակերպություններ, որոնք ֆինանսական օժանդակություն են ստանում դրսից, որպեսզի կեղծեն մեր պատմությունն ու մշակույթը,  ուղղակի, ըստ Մինասյանի, Մշակույթի նախարարությունը չի իմացել այդ մասին և նախախրարն ինքն է անձամբ խոստովանել, որ տեղյակ չի եղել և այսուհետ ավելի հետևողական կլինի այդ հարցում:

Վահե Մակարյան

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply