Ջրագնդակի հուշամրցաշար` նվիրված Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 23, 2012 14:44
Երևանի ,, Սպիտակ ,, մարզաառողջարարական համալիրի լողավազանում նոյեմբերի 24-ին կանցկացվի արցախյան ազատամարտի հերոս , նախկին ջրագնդորդ Լեոնիդ Ազգալդյանի ավանդական հուշամրցաշարը:
Միջոցառումը նախաձեռնել են ջրագնդակի հայկական դաշնությունը , ,, Լեոնիդ Ազգալդյան ,, բարեգործական հիմնադրամը և ,, Ինստիգեյթ ,, ՓԲԸ – ն : Աջակցում են նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը :
Հուշամրցաշարին կմասնակցեն մայրաքաղաքի ,, Մասիս ,, , ,, Երևան ,, , ,,Վիկտորիա ,, , ,, Արմադա ,, , ,, Ակվա Լենդ ,, և ,, Սպիտակ ,, թիմերի ջրագնդորդները :
ՀԱՕԿ –ի լրատվության բաժին






Facebook
Tweet This
Email This Post
