Կասպարովն օգնում է Կարպովին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 16, 2010 14:58

Թվում է, թե հավերժ հակառակորդներ են շախմատի աշխարհի 12-րդ և 13-րդ չեմպիոններ Անատոլի Կարպովը և Գարրի Կասպարովը, սակայն  վերջինս հավանություն է տվել Կարպովի  թեկնածությանը` Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի պաշտոնում ընտրվելու համար: «Այժմ ակնհայտ է, որ ՖԻԴԵ-ն հայտնվել է  անդունդի եզրին, և շախմատը նախկին մակարդակին վերադարձնելը պետք է կապվի այնպիսի մարդու անվան հետ, ով լուրջ հեղինակություն է, այդ ոլորտի մասին ամեն բան գիտե: Իմ կարծիքով Կարպովն ի վիճակի է արմատականորեն փոխել իրավիճակը, և վստահ եմ, որ նա այդպիսի հնարավորություն  ունի: Իսկ Կարպովի և մյուս թեկնածուի` ՖԻԴԵ-ի ներկայիս նախագահ Կիրսան Իլյումժինովի միջև ընտրություն կատարելու ընթացքում, ամենաքիչը` խճճված իրավիճակ կառաջանա: Եվ ընտրությունների ժամանակ ստեղծած հակամարտությունում, եթե Ռուսաստանի թեկնածուի օգտին վարչական միջոցներ օգտագործվեն, դա շատ ամոթ կլինի»,- ասել է Կասպարովը:

Կարպովն իր հերթին հայտնել է, որ ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու համար իր թեկնածությունն առաջադրել է Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիան: ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններն անցկացվելու են այս տարվա սեպտեմբերին: Հավելենք, որ 1995-ից այդ կազմակերպությունը գլխավորում է Կիրսան Իլյումժինովը:

Դիտվել է 1710 անգամ:
Print Friendly

Leave a Reply