Թումանյան քաղաքում եղբայրը փորձել է հրկիզել եղբոր տունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 23, 2012 12:54

Նոյեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Թումանյան քաղաքի Բաղրամյան փողոցում տուն է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1958 թ. ծնված Հակոբ Ք.-ն փորձել է հրկիզել նույն հասցեում գտնվող իր հայրական տան այն հատվածը, որտեղ բնակվում է եղբայրը` 1956 թ. ծնված Հովիկ Ք.-ն, սակայն հրկիզման փորձը կասեցվել է հրշեջ տեսչության աշխատակիցների կողմից:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 20.45-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply