Արաբը իր 4 կանանց էլ նույն դպրոցից է ընտրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 23, 2012 12:44

Սաուդյան Արաբիայում հումորի նման մի զարմանալի դեպք է պատահել, որի մասին գրել է թուրքական «Vatan»–ը: Մի տղամարդ չորս կնոջ հետ է ամուսնացել, որոնք բոլորն էլ նույն դպրոցից են`դպրոցի տնօրենը, ուսուցչուհին, աշակերտուհին և այդ դպրոց ստուգումների եկող աշխատակցուհին:

«Էլ Արաբիա» հեռուստաընկերության տարածած լուրի համաձայն`տղամարդը, ում անունը գաղտնի է պահվում, 50 տարեկան է: Կանանցից մեկը`աշակերտուհին, նշել է, որ մյուս կանանց հետ իրենք շատ հաշտ են ապրում, իսկ դպրոցում էլ միմյանց վերաբերվում են ինչպես հարկն է`աշակերտ-տնօրեն, աշակերտ-ուսուցիչ հարաբերությամբ:

Նշենք, որ Սաուդյան Արաբիայում տղամարդը իրավունք ունի ամենաշատը չորս կին ունենալ:

 

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply