Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 23, 2012 12:39

Նոյեմբերի 22-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ:

Շնորհավորելով նախարարին նման պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` դեսպան Մանուկյանն ընդգծեց, որ մշակույթը երկու երկրների փոխհարաբերությունների ամենակարեւոր ոլորտներից է, ինչի պատճառը հայ եւ վրաց ժողովուրդների մշակութային արմատների մեծ ընդհանրությունն է:

Վրաստանի մշակույթի նախարարը, իր խորը հարգանքն արտահայտելով հայկական մշակույթի հանդեպ, կարեւորեց այն բոլոր նախաձեռնությունները, որոնք հնարավորություն կտան մեր ժողովուրդներին եւ հասարակություններին, հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին, առավել լավ ճանաչել միմյանց: Այս կապակցությամբ ՀՀ դեսպանն առաջարկեց Վրաստանում խթանել այնպիսի ծրագրերի, մասնավորապես` հեռուստանախագծերի իրագործումը, որոնք նախորդ տարիներին հաջողությամբ իրականացվել են Հայաստանում, եւ որոնք Վրաստանի քաղաքացիներին հնարավորութւյուն կտան ավելի լավ ճանաչելու Հայաստանը եւ հայ ժողովրդի մշակույթը: Զրուցակիցները համաձայնվեցին այդօրինակ նախագծերի ծրագրման եւ իրականացման արդյունավետության հարցում:

Դեսպան Մանուկյանը եւ նախարար Օդիշարիան քննարկեցին Վրաստանի տարածքում գտնվող հայկական հոգեւոր եւ մշակութային հուշարձանների պահպանության եւ վերականգնման, ինչպես նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին վերադարձնելու հետ կապված հարցեր` կարեւորելով վերջիններիս արագ եւ արդյունավետ լուծումը:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Վրաստանի մշակույթի նախարարությունների միջեւ 2013-2015թթ. համագործակցության ծրագրի նախագծի շրջանակներում, ինչպես նաեւ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվելիք մշակութային միջոցառումներին նախարարության աջակցությանը եւ համատեղ միջոցառումների կազմակերպմանը:

Դիտվել է 712 անգամ:
Print Friendly

Leave a Reply