ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրվեց ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով

Պաշտոնական, Օրվա լուր | | November 23, 2012 12:06

Նոյեմբերի 22-ի երեկոյան ԱՊՀ ՄԽՎ անդամ-պետությունների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ տեղի ունեցավ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 30 հարց: Նիստի սկզբում նախագահող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ողջունեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ շնորհավորելով նրան` ուրախությամբ նշեց, որ պարոն Աբրահամյանը վերընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ: Տիկին Մատվիենկոն բարձր գնահատեց Հովիկ Աբրահամյանի գործունեությունը Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում եւ իր ու ներկաների անունից հաջողություններ մաղթեց նրան պաշտոնավարության ընթացքում:

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստի օրակարգային հարցերից էին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահի եւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները: Նիստում Վալենտինա Մատվիենկոն միաձայն ընտրվեց ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ: Ընտրվեցին նաեւ ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նախագահները: Նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեցին նաեւ Բելառուսում եւ Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգին ԱՊՀ ՄԽՎ-ի կողմից միջազգային դիտորդների մասնակցության մասին, ինչպես նաեւ ԱՊՀ երիտասարդական խորհրդարանական վեհաժողովին վերաբերող հարցեր:

Նիստի վերջում Վալենտինա Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պարգեւատրեց ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով` միջխորհրդարանական համագործակցության ամրապմդման գործում կարեւոր ներդրում ունենալու համար: ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով պարգեւատրվեց նաեւ ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1327 անգամ:
Print Friendly

Leave a Reply