ՀԽ-ում կքննարկեն «Եկամտային հարկի մասին» նոր օրենքը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | November 23, 2012 11:52

2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Եկամտային հարկի մասին» ՀՀ նոր օրենքը, համաձայն որի հարկատուն պարտավոր է յուրաքանչյուր ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել սահմանված ձևի եկամտային հարկի ամփոփ հաշվարկ:

Սակայն այսօր ոչ բոլոր տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն ունեն համակարգչի և համացանցի միջոցով էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնելու:

Այդ նպատակով «Ազգային համագործակցություն» հիմնադրամը Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել է քննարկումների շարք՝ աջակցելու փոքր և միջին ձեռնարկատերերին,որպեսզի վերջիններս կարողանան կատարել օրենքի պահանջները:

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ժ.15.00-ին (Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա, 607 սենյակ), տեղի կունենա հերթական քննարկումը, որին հրավիրված են մասնակցելու Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:

Դիտվել է 896 անգամ:
Print Friendly

Leave a Reply