“Հայաստան՚”հիմնադրամի հեռուստամարաթոնն արձանագրեց 21 422 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 23, 2012 11:51

Երեւան, նոյեմբերի 23, 2012.: Հեռուստամարաթոն 2012-ի արդյունքում հավաքագրվեց 21 422 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:
Հանգանակությունները, ներառյալ տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում անցկացված հեռախոսամարաթոնների, ճաշկերույթների, բարեգործական համերգների եւ այլ դրամահավաք միջոցառումների նվիրատվությունները, կուղղվեն Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:

Ստորեւ ներկայացված է Հեռուստամարաթոն 2012- ի հանգանակությունների բացվածքը` ըստ երկրների.

Երկիր Գումար /ԱՄՆ դոլար/

Հայաստան եւ ԼՂՀ 2,500.000
Ռուսաստան 12,100.000
Ֆրանսիա 2,196.239
Գերմանիա 122,438
Հոլանդիա 58,600
Շվեյցարիա 31,800
Բելգիա 10,200
Հունաստան 38,200
Իտալիա 50,000
ԱՄՆ Արեւելյան ափ 600,000
ԱՄՆ Արեւմտյան ափ 1,500.000* (գումարները վերջնականացվում են)
Արգենտինա 700,000
Բրազիլիա 100,000
Կանադա/Տորոնտո 500,000
Կանադա/Մոնրեալ 125,000
Մեծ Բրիտանիա 170,000
Հնդկաստան 600,000
Իրան 15,000
Քուվեյթ 5000
Ընդամենը` 21 422 477

Նշենք, որ Լիբանանի դրամահավաք միջոցառումը կկայանա ս/թ դեկտեմբերի 8-ին:
Հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ընդունել:

“ՙՀայաստան՚” համահայկական հիմնադրամ

Դիտվել է 769 անգամ:
Print Friendly

Leave a Reply