Նոր Արտագեսի դպրոցում վառելիքից 18 աշակերտ և 10 ուսուցիչ է թունավորվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 23, 2012 11:32

Նոյեմբերի 22-ին, ժամը 12.22-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արտագես գյուղի միջնակարգ դպրոցում դիզելային վառելիքի հոտից թունավորվել են երեխաներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Տեղում պարզվել է, որ դասասենյակները տաքացվել են դիզելային վառելիքով աշխատող վառարաններով, ինչի հետևանքով աշակերտների և ուսուցիչների մոտ ծխից առաջացել է ինքնազգացողության վատացում: 17 աշակերտ և 8 ուսուցիչ, դպրոցի բակում, բժշկուհու կողմից ստացել են առաջին բուժօգ­նութ­յուն, իսկ ուսուցչուհիներ` 1963 թ. ծնված Նադյա Քոլոզյանը, 1975 թ. ծնված Նարինե Իվանյանը և աշակերտ` 2001 թ. ծնված Արգամ Հակոբյանը բուժօգնություն ստացել են գյուղի ամբուլատորիայում:

Ըստ դպրոցի տնօրենի ու բժշկուհու` 25 տուժածների առողջական վիճակը բավարար է և հիվանդանոց տեղափոխման կարիք չի զգացվել:

Դիտվել է 700 անգամ:
Print Friendly

Leave a Reply