Փրկարարները կանխել են հրդեհի վտանգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 23, 2012 11:25

Նոյեմբերի 22-ին, ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում (դեպի Արգավանդ գյուղ) բենզատար ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում ԿամԱԶ մակնիշի 63 ՕՕ 151 պ/հ բենզատար ավտոմեքենան (վարորդ Ռ. Հովհաննիսյան) Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի Մայրաքաղաքային 234 հասցեի (կահույքի սրահ) մոտ բախվել է ճանապարհը բաժանող արգելապատ­նեշին (տարածքում կան վնասված մալուխներ): Պատահարի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի դիզելային վառելիքի բաքը, կա արտահոսք:

Հրշեջ-փրկարարների հսկողությամբ վառելանյութը դատարկվել է ԿամԱԶ մակնիշի 49 ՏԼ 635 պ/հ այլ բենզատար, և կատարվել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Փրկարարները վթարված ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Դիտվել է 658 անգամ:
Print Friendly

Leave a Reply