Վայոց ձորում մեքենաներ են բախվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 23, 2012 11:24

Նոյեմբերի 22-ին, ժամը 19.15-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ-ում «ՎԱԶ-2107» մակնիշի 23 ՍՕ 378 պ/հ ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենային:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1969 թ. ծնված Ասյա Բախշյանը տե­ղում մահացել է: Վարորդ` 1966 թ. ծնված Լյուդվիգ Ավետիսյանը, ուղևորներ՝ 1990 թ. ծնված Գևորգ Ավետիսյանը և 1990 թ. ծնված Մելինե Աղասյանը տարբեր մարմնական վնաս­ված­քներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Բախշյանի դին:

Դիտվել է 673 անգամ:
Print Friendly

Leave a Reply