Եթե հայ լինեի, դրանով կհպարտանայի. թուրք լրագրող
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 23, 2012 10:44
Թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը Էնվեր Այդեվերի «Հակասական հարցրեր» հաղորդման շրջանակներում խոսել է քրդական հարցի, Օջալանի, Ասադի և նման հարցերի վերաբերյալ: Նա պատասխանել է նաև իր կյանքին և օրակարգին վերաբերով հետաքրքրական հարցերին: «Ես ձուլման ենթարկված քուրդ եմ, ինքս ինձ քուրդ չեմ զգում, սակայն նրանց վերաբերող հարցերը նրանցից ավելի շատ է ինձ հուզում»,-ասել է Բիրանդը:
Ինչպես հաղորդում է «Hyetert»-ը` հաղորդման ընթացքում Էնվեր Այդեվերը անդրադարձել է այն թեմային, որ Բիրանդին շատերը հայ են անվանում: Վերջինս էլ պատասխանել է, որ ինքը հայ չէ, սակայն եթե հայ լիներ, ապա դրանով կհպարտանար:
Դիտվել է 822 անգամ:





Facebook
Tweet This